Արտակարգ դեպք Արմավիրի բանտում․ պլանով տոլման դատապարտյալը չհասցրեց համտեսել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է «Ամեն տոլմա չի որ տոլմա է» օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի բանտում, օպերատիվ տվյալներ իրացնելով, այսօր ժամը 15։00-ի սահմաններում, նշված քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ․Մ․-ի անվամբ Վ․Վ․ի կողմից բերված հանձնունքում մի քանի տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող խոշոր չափի բուսական զանգված։
Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: