211652_close_icon
views-count803 դիտում article-date 11:38 16-05-2015

Խաբեությամբ ոսկյա մատանի և ականջօղ յուրացնողին հայտնաբերեցին

Ոստիկանության Աշտարակի բաժին դիմած կինը հայտնել էր, որ ոմն Դավիթ իրենից խաբեությամբ վերցրել և յուրացրել է ոսկյա մատանի և ոսկյա ականջօղ` պատճառելով 250.000 դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթը 1991 թ. ծնված Դավիթ Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր