211652_close_icon
views-count930 դիտում article-date 13:42 23-10-2015

Բնակարանից 2 մատանի և ականջօղ գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դմիտրի Մ.-ն, ով խոստովանել է, որ օգոստոսին /օրը պարզվում է/, ժամը 04.00-ին, նշված փողոցի թիվ 24/2 տան պատուհանը հրել բացելով` գողացել է ոսկյա 2 մատանի և 1 զույգ ականջօղ, ինչպես նաև գողություններ է կատարել Շենգավիթ համայնքի տարբեր բնակարաններից: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր