211652_close_icon
views-count586 դիտում article-date 23:43 27-11-2026

Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է

Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է: Այս մասին վկայում է Worldometer-ի՝ 2026 թվականի կյանքի երկար տևողության երկրների վարկանիշը, որը հիմնված է ՄԱԿ-ի վերջին գնահատականների վրա։

Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76.2 տարի է։ Կանանց դեպքում այդ ցուցանիշը 79.9 տարի է, իսկ տղամարդկանց՝ 72 տարի։

Առաջին տեղում Մոնակոն է՝ 86.7 տարի ցուցանիշով։ Երկրորդ տեղում Սան Մարինոն է՝ 86 տարի, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոնկոնգը՝ 85.9 տարի ցուցանիշով։

Նմանատիպ նյութեր