211652_close_icon

Ինչպես վարվեց պրոֆեսորը, երբ լսարանում լաց եղավ ուսանողուհու երեխան. ֆոտոշարք

views-count7760 դիտում article-date 22:04 15-05-2015
ԱՄՆ համալսարաններից մեկում դասավանդող պրոֆեսոր Սիդնի Էնգելբերգը, ով ավելի քան 45 տարվա փորձ ունի, դասախոսություններից մեկի ընթացքում զարմանալի պահվածք էր դրսևորել: Քանի որ նա դասավանդում է վերջին կուրսի ուսանողներին, նրանց թվում կան այնպիսիններն, ովքեր արդեն երեխաներ ունեն և այդ պատճառով պրոֆեսորը թույլ է տալիս նրանց իրենց հետ վերցնել փոքրիկներին: Դասախոսություններից մեկի ժամանակ փոքրիկ էր լաց եղել, իսկ նրա մայրը պատրաստվել էր դուրս գալ՝ չխանգարելու դասախոսության ընթացքին: Սակայն պրոֆեսորը գրկել էր փոքրիկին, հանգստացրել և այդպես՝ գրկում, շարունակել կարդալ լեկցիան: «Ահա ինչպիսին պետք է լինի իսկական դասախոսը»,- նշում են նրա ուսանողները: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր