211652_close_icon
views-count895 դիտում article-date 19:31 12-06-2022

Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվել է Ուկրաինայի նախագահին

2022 թվականի Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Բորիս Նեմցովի հիմնադրամը։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, այս տարի հիմնադրամը որոշել է մրցանակի համար առաջադրել միայն Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Հիմնադրամի հիմնադիրների և խորհրդի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Ուկրաինայի նախագահը։

«Նեմցովի հիմնադրամը դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ինքը՝ Բորիս Նեմցովը, միշտ դեմ է եղել Ուկրաինայի դեմ պատերազմին»,- ասել է հիմնադրամի համահիմնադիր Ժաննա Նեմցովան:

Նմանատիպ նյութեր