2375 դիտում
15:16 15-05-2015
Միաձայն ընդունվեցին Երևանի Կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը
Միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը:
Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում: Ա. Աշոտյանը հայտարարել է, որ Երևանյան գագաթաժողովւոմ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային:
Ներկայացնում ենք կոմունիկյեի տեքստն ամբողջությամբ.
Մենք` նախարարներս, հանդիպելով Երևանում մայիսի 14-15-ին, հպարտ ենք գիտակցել, որ այն տեսլականը, որը ոգեշնչել է մեզ նախորդած ջատագովներին Բոլոնիայիում, հիմք է հանդիսացել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծմանը. տարածք, որտեղ տարբեր քաղաքական, մշակութային և ակադեմիական ավանդույթներով 47 երկրներ համագործակցում են բաց երկխոսության, ընդհանուր նպատակների և պարտավորությունների հիմունքներով: Միասին մենք ներգրավված ենք մեր բարձրագույն կրթական համակարգերի կամավոր համագործակցության և համակարգված բարեփոխումների գործընթացում: Սա հիմնված է բարձրագույն կրթության հանրային պատասխանատվության, ակադեմիական ազատության, ինստիտուցիոնալ ինքնավարության և ինտեգրման հանձնառության վրա: Սա կախված է հանրային հաստատուն ֆինանսավորումից և իրականացվում է աստիճանների համընդհանուր համակարգի, սկզբունքների և որակի ապահովման և ճանաչման գործընթացների համատեղ ըմբռնման և մի շարք նմանատիպ գործիքների միջոցով:
Ի շնորհիվ Բոլոնիայի բարեփոխումների` առաջընթաց է գրանցվել ուսանողների և շրջանավարտների ԵԲԿՏ-ում շարժունության հնարավորությունների ծավալման առումով` ճանաչելով նրանց որակավորումները և ուսման ընթացքը: Ուսումնական ծրագրերը շրջանավարտներին տալիս են գիտելիքներ, հմտություններ և ունակություններ` կամ շարունակելու ուսումը, կամ մուտք գործելու եվրոպական աշխատաշուկա: Հաստատությունները զգալիորեն ակտիվանում են միջազգային կոնտեքստում, իսկ ակադեմիական անձնակազմը համագործակցում է համատեղ դասավանդման և հետազոտական ծրագրերի շրջանակներում: ԵԲԿՏ-ն երկխոսություն է մեկնարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների հետ և համարվում է համակարգված համագործակցության մոդել:
Այնուամենայնիվ, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը անհավասար է, քանզի գործիքները միշտ չէ, որ ճիշտ են կիրառվում, իսկ ԵԲԿՏ-ի ամբողջ ներուժը օգտագործելու համար անհրաժեշտ է մեր բարձրագույն կրթական համակարգերի շարունակական բարելավումը, ինչպես նաև ակադեմիական համայնքների լայնորեն ներգրավումը: Մենք հանձնառում ենք ավարտել աշխատանքը և գիտակցում ենք մեր համագործակցությանը նոր լիցք տալու անհրաժեշտությունը:
Այսօր ԵԲԿՏ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Այն բախվում է շարունակական տնտեսական և սոցիալական ճգնաժամի, գործազրկության դրամատիկական մակարդակների, երիտասարդների աճող մարգինալացման, ժողովրդագրական փոփոխությունների, նոր միգրացիոն կաղապարների և երկրների ներքին և արտաքին հակամարտությունների, ինչպես նաև ծայրահեղականության և արմատականացման հետ: Մյուս կողմից ուսանողների և աշխատակազմի լայնածավալ շարժունությունը հանգեցնում է փոխըմբռնմանը, մինչ գիտելիքի և տեխնոլոգիայի արագընթաց զարգացումը, որը իր հերթին ազդեցութուն է ունենում հասարակութունների և տնտեսությունների վրա, կարևորագույն դերակատարում ունի բարձրագույն կրթության և հետազոտության ձևափոխման վրա:
ԵԲԿՏ-ի դերը, վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու և նմանատիպ հնարավորություններն առավելագույնին հասցնելու գործում, առանցքային է, որը կիրականացվի եվրոպական համագործակցության, փոխանակման և ամբողջ աշխարհում գործընկերների հետ երկխոսության միջոցով, ինչպես նաև ընդհանուր նպատակների հետապնդմամբ: Մենք պետք է նորովի մատուցենք մեր նախնական տեսլականը և ամրապնդենք ԵԲԿՏ-ի կառուցվածքը:
Նորացված տեսլականը. մեր առաջնային խնդիրները
Մինչ 2020-ը մենք հաստատապես որոշել ենք նվաճել այնպիսի ԵԲԿՏ, որտեղ մեր համընդհանուր նպատակները կիրառվում են բոլոր անդամ երկրներում` ապահովելով փոխադարձ վստահություն միմյանց բարձրագույն կրթական համակարգերում, որտեղ որակավորումների ավտոմատ ճանաչումը իրականություն է` թույլ տալով ուսանողներին և շրջանավարտներին ազատ տեղաշարժվել, որտեղ բարձրագույն կրթությունը նպաստում է կառուցել ընդգրկուն հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդկային իրավունքների վրա, և որտեղ կրթական հնարավորությունները տրամադրում են եվրոպական քաղաքացիության, նորարարության և աշխատանքի հնարավորության համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ: Մենք կաջակցնեք ուսանողներին և աշխատակազմին ավելի լավ տիրապետել ակադեմիական ազատության հետ կապված իրենց իրավունքներին: Մենք կաջակցենք բարձրագույն կրթական հաստատություններին գործադրել բոլոր ջանքերը` նպաստելու միջմշակութային փոխըմբռնմանը, քննադատական մտածողությանը, քաղաքական և կրոնական հանդուրժողականությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև ժողովրդավարական և քաղաքացիական արժեքներին` ամրապնդելու համար եվրոպական և գլոբալ քաղաքացիությունը և հիմք հանդիսանալ ընդգրկուն հասարակությունների ստեղծման համար: Մենք նաև կամրապնդենք ԵԿԲՏ-ի և Եվրոպական հետազոտական տարածքի միջև կապը:
Առաջիկա տարիներին մեր ընդհանուր ձգտումը կլինի հասնել այս նպատակներին նոր համատեքստում:
• Ուսուցման և դասավանդման որակի և համապատասխանության բարելավումը ԵԿԲՏ-ի գլխավոր առաքելությունն է: Մենք խրախուսելու և աջակցելու ենք բարձրագույն կրթական հաստատություններին և աշխատակազմին կիրառել մանկավարժական նորարարական մեթոդներ ուսանողակենտրոն կրթական միջավայրերում և ամբողջովին շահագործել թվային տեխնոլոգիաների ողջ ներուժը ուսուցման և դասավանդման գործընթացների ընթացքում: Մենք կխրախուսենք դասավանդման, ուսուցման և հետազոտության միջև ամուր կապը ուսումնական բոլոր մակարդակներում, որը խթան կհանդիսանա ուսումնական հաստատությունների, դասավանդողների և ուսանողների համար կիրառել գործնական քայլեր, որոնք թույլ կտան զարգացնել ստեղծարարությունը, նորարարությունը և ձեռնարարությունը: Կրթական ծրագրերը ուսանողներին պետք է հնարավորութուն ընձեռեն զարգացնել այնպիսի ունակություններ, որոնք լավագույնս կարտացոլեն ինչպես անձնական ձգտումները, այնպես էլ հասարարական պահանջները` արդյունավետ ուսումնական վերջնարդյունքների միջոցով: Այս ամենը պետք է ուղեկցվի ուսումնական վերջնարդյունքների,աշխատանքային ծավալի, ուսուցման ավելի ճկուն ուղիների, ինչպես նաև համապատասխան դասավանդման և գնահատման մեթոդների թափանցիկ նկարագրությամբ: Անհրաժեշտ է գնահատել և խթանել որակյալ դասավանդումը, ինչպես նաև հնարավորություններ ստեղծել զարգացնելու համար ակադեմիական կազմի դասավանդման ունակությունները: Ավելին, մենք կներգրավենք ուսանողներին, որպես ակադեմիական համայնքի լիիրավ անդամներ, ինչպես նաև այլ շահառուների ուսումնական պլանի կազմման և որակի ապահովման գործընթացներում:
• ԵԲԿՏ-ի հիմնական նպատակն է շրջանավարտներին իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային և ինքնազբաղվածության ավելի լայն հնարավորություններով և անել դա անընդհատ թարմացվող աշխատանքային պրոֆիլների ստեղծմամբ, որոնք կհամապատասխանեն տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված արագորեն փոփոխվող աշխատաշուկաների պահանջներին:Մենք պետք է վստահ լինենք,որ յուրաքանչյուր ուսումնական ցիկլի վերջում շրջանավարտները կտիրապետեն այն բոլոր հմտություններին, որոնք հնարավորություն կտան նրանց հեշտորեն մուտք գործել աշխատաշուկա և ձեռք բերել նոր հմտություններ, որոնք էական նշանակություն կունենան նրանց հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: Մենք կաջակցենք բարձրագույն կրթական հաստատություններին այս նպատականերին հասնելու համար բացահայտել նոր ու բազմապիսի ուղիներ, օրինակ ամրապնդելով գործատուների միջև եղած երկխոսությունը, իրականացնելով ծրագրեր, որոնք կապահովեն տեսական և գործնական բաղադրիչների հավասարակշռությունը, և հետևելով շրջանավարտների կարիերայի զարգացումներին: Մենք կկիրառենք ուսուցման և կացության համար միջազգային շարժունությունը` որպես ուսանողների հմտությունները և աշխատանքային հնարավորությունները ընդլայնելու ազդեցիկ միջոց:
• ԵԲԿՏ-ի համար էական է մեր համակարգերն ավելի ընդգրկուն դարձնել, քանզի մեր բնակչությունը դառնում է ավելի ու ավելի բազմատարր և միգրացիային ու ժողովրդագրական փոփոխություններին համահունչ: Մենք պարտավորվում ենք ընդլայնել մասնակցությունը բարձրագույն կրթության ոլորտում և աջակցել հաստատություններին, որոնք տրամադրում են համապատասխան ուսումնական գործունեություն տարբեր սովորողների համար, այդ թվում նաև` շարունակական ուսումնառության համար: Մենք զարգացնելու ենք նաև կրթական տարբեր սեկտորների միջև թափանցիկությունն ու փոխադարձ կապը: Մենք խթանելու ենք բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածությունը և բարելավելու ենք կրթության հասանելիության և ավարտելու հնարավորությունները` ներառյալ միջազգային շարժունությունը անապահով խավի ուսանողների համար: Հակամարտությունների գոտիներում բնակվող ուսանողներին և աշխատակազմին մենք կտրամադրենք ազատ տեղաշարժվելու հնարավորություն` ապահովելով նրանց տունդարձը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Մենք նաև ցանկանում ենք խթանել դասավանդող ուսանողների ազատ տեղաշարժը` հաշվի առնելով նրանց ունեցած կարևոր դերակատարումը եվրոպական ազգերի գալիք սերունդների ուսուցանման գործում:
• Համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը ԵԲԿՏ-ի ամրապնդման և երկարաժամկետ կտրվածքով հաջողության հասնելու կարևորագույն նախապայմաններից է: Համընդհանուր աստիճանների կառուցվածքը և կրեդիտային համակարգը, որակի ապահովման միևնույն չափանիշներն ու ուղեցույցները, շարժունության և համատեղ ծրագրերի ու աստիճանների համագործակցությունը հանդիսանում են ԵԲԿՏ-ի հիմնաքարերը: Այս կերպ մենք կմշակենք ավելի արդյունավետ քաղաքականություն՝ արտասահմանում ձեռք բերված կրեդիտների, ակադեմիական և մասնագիտական նպատակներով ստացած որակավորումների և նախնական կրթության ճանաչման համար:Ազգային մակարդակով համաձայնեցված բարեփոխումների ամբողջական և հետևողական իրականացումը պայմանավորված է օրենսդիր մարմինների, ակադեմիական համայնքների և շահառուների ավելի լայն ներգրավմամբ: Որոշ երկրներում գործընթացի թերի կատարումը կամ խափանումը կասկածի տակ է դնում ողջ ԵԲԿՏ-ի գործունեությունն ու վստահելիությունը: Այս նպատակով մեզ բարեփոխուների իրականացման ավելի ճշգրիտ չափանիշներ են հարկավոր յուրաքանչյուր անդամ երկրից` որպես հաշվետվություն: Մենք կտրամադրենք նպատակային աջակցություն համաձայնեցված գաղափարների իրականացման հարցում դժվարություններ ունեցող անդամ երկրներներին` քաղաքական երկխոսության առաջնակարգ փորձի փոխանակման միջոցով:
ԵԲԿՏ-ի կառավարումը և աշխատանքային մեթոդները պետք է զարգանան, որպեսզի դիմակայեն այս մարտահրավերներին: Մենք խնդրում ենք Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբին (ԲԳՀԽ) վերանայել և դյուրացնել ԲԳՀԽ-ի կառավարումը և աշխատանքային մեթոդները, ներառել բարձրագույն կրթության գործիչներին աշխատանքային ծրագրում, և մեր մյուս հանդիպման ժամանակ ներկայացնել առաջարկություններ, որոնք կանրադառնան գործընթացի հիմնական պարտավորությունները չկիրառելու հարցին:
Մենք ուրախությամբ ընդունում ենք Ֆրանսիայի առաջարկությունը հյուրընակալել մեր հաջորդ հանդիպումը 2018-ին և քարտուղարություն տրամադրել ԵԲԿՏ-ի համար 2015-ի հուլիսից մինչև 2018-ի հունիս:
[Նախարարները ողջունում են Բելառուսի ԵԲԿՏ-ին անդամակցելու դիմումը և մասնավորապես Բելառուսի պարտավորությունը կիրառել բարեփոխումները Բոլոնիայի գործընթացից 16 տարի անց` համադրելի դարձնելով իր բարձրագույն կրթության համակարգը և գործունեությունը ԵԲԿՏ-ի այլ երկրների համակարգերի հետ: Հիմնվելով այս ամենին` նախարարները ողջունում են Բելառուսին որպես ԵԲԿՏ-ի անդամ և անհամբերությամբ սպասում են աշխատել տեղական իշխանությունների և շահառուների հետ` կիրառելու համար ԲԳՀԽ-ի կողմից առաջարկված բարեփոխումները, որոնք արտացոլված են Բելառուսի անդամակցությանը կից համաձայնեցված աշխատանքային քարտեզում]:
Վերջապես մենք հաստատում ենք հետևյալ աշխատանքային խմբերի (ԱԽ) զեկույցները` Բոլոնիայի գործընթացի hաշվետվության իրականացման ԱԽ, Կառուցվածքային բարեփոխումներ ԱԽ, Շարժունություն և միջազգայնացում ԱԽ, Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածություն և շարունակական կրթություն ԱԽ, Ավտոմատ ճանաչման հետախույզ խումբ: Մենք որդեգրում ենք Հավելվածում ներառված չափանիշները և օգտագործում ենք այս հնարավորությունը` ընդգծելու բոլոր անդամների և խորհրդատու անդամների ամբողջական մասնակցությունը ԲԳՀԽ-ի աշխատանքին և ԵԲԿՏ-ի աշխատանքային ծրագրի աջակցմանը:
Հավելված
I. Որդեգրված քաղաքականության չափանիշները
➢ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման վերանայված չափանիշներ և ուղեցույցներ
➢ Որակի ապահովման համատեղ ծրագրերի մոտեցում
➢ Վերանայված Եվրոպական կրեդիտների փոխանցման համակարգի կիրառողների ուղեցույց` որպես ԵԲԿՏ-ի պաշտոնական փաստաթուղթ
II. Պարտավորություններ
➢ Կարճաժամկետ որակավորումները ներառել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակում` հիմնվելով կարճաժամկետ որակավորումների Դուբլինի նկարագրիչների վրա, ինչպես նաև ըստ Եվրոպական չափանիշների և ուղեցույցների, որպեսզի կարճաժամկետ որակավորումների ճանաչման ապահովումը կիրառվի իրենց համակարգերում, նաև այնտեղ, որտեղ դրանք ներառված չեն որակավորումների շրջանակում:
➢ Ապահովել, որպեսզի հասարակական աշխատանքային հնարավորությունների պատրաստվածության պահանջները թույլ տան առաջին աստիճանի որակավորում ունեցողներին արդար կերպով մուտք գործել աշխատաշուկա և խրախուսել գործատուների, որպեսզի համապատասխան կերպով օգտագործեն բոլոր բարձրագույն կրթության որակավորումները` ներառյալ առաջին աստիճանինը:
➢ Ապահովել, հաստատություների հետ համատեղ, աշխատաշուկայում շրջանավարտների կարիերայի օրինակների և զարգացման վերաբերյալ հասվաստի և իմաստալից տեղեկատվության տրամադրումը, որը պետք է տրամադրվի հաստատաությունների առաջնորդներին, պոտենցիալ ուսանողներին, նրանց ծնողներին և հանրությանը:
➢ Վերանայել ազգային օրենսդրությունը` ամբողջովին համապատասխանեցնելով Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային, զեկուցելով Բոլոնիայի քարտուղարությանը 2016-ի վերջին և խնդրելով Կոնվենցիայի կոմիտեին, ԷՆԻԿ և ՆԱՐԻԿ ցանցերի հետ համատեղ, պատրաստել զեկույցների վերլուծությունը մինչ 2017-ի վերջը` հաշվի առնելով Կոնվենցիայի կոմիտեի կողմից կատարված Կոնվենցիայի մոնիթորինգը:
➢ Վերացնել նախնական ուսուցման ճանաչման խոչընդոտները` բարձրագույն կրթության ծրագրերին դիմելու նապատակներով, և դյուրացնել որակավորումների շնորհումը նախնական ուսուցման ճանաչման հիման վրա, ինչպես նաև խրախուսել բարձրագույն կրթական հաստատություններին բարելավել իրենց` նախնական ուսուցման ճանաչման կարողությունը:
➢ Վերանայել ազգային որակավորումների շրջանակները` ապահովելով, որ շրջանակի ուսուցման ուղիները համարժեքություն ապահովեն նախնական ուսուցման ճանաչման համար:
➢ Հիմնադրել կամավոր երկրների և կազմակերպությունների խումբ` դյուրացնելու մասնագիտական ճանաչումը:
➢ Խթանել աշխատակազմի շարժունությունը` հաշվի առելով Շարժունություն և միջազգայնացում ԱԽ-ի ուղեցույցները:
➢ [Խթանել դրամաշնորհների և վարկերի փոխադրելիությունը` հաշվի առելով Շարժունություն և միջազգայնացում ԱԽ-ի ուղեցույցները]:
➢ Դարձնել մեր բարձրագույն կրթությունը սոցիալապես ավելի ընդգրկուն` կիրառելով ԵԲԿՏ-ի սոցիալական ուղղվածության ռազմավարությունը:
➢ Ապահովել, որպեսզի ԵԲԿՏ-ի այլ երկրների որակավորումները նույնակերպ ավտոմատ ճանաչվեն, ինչպես որ համապատասխան տեղականները:
➢ Մեր բարձրագույն կրթական հաստատություններին հնարավորություն ընձեռել օգտագործելու Եվրոպական որակի ապահովման ռեգիստրում գրանցված համապատասխան կենտրոններն իրնեց արտաքին որակի ապահովման գործընթացների համար` հաշվի առնելով որակի ապահովման վերջնարդյունքների վերաբերյալ որոշման ազգային նախադրյալները:
Նմանատիպ նյութեր
892 դիտում
12:17 15-05-2015
Երևանում շարունակվում է ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը
716 դիտում
12:43 15-05-2015
Բոլոնիայի ֆորումի շրջանակներում Արմեն Աշոտյանն ընդունել է Նիդեռլանդների ԿԳ նախարար Ջեթ Բուսեմեկերին
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը