211652_close_icon

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցու արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ. փաստաբան

views-count655 դիտում article-date 19:10 27-11-2025
Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։
Հիշեցնեմ, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։

Ալբերտ Առստամյանն իր շնորհակալությունը հայտնեց՝ պապիս հետ նկարն ինձ նվիրելով»,-գրել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր