211652_close_icon
views-count895 դիտում article-date 12:17 15-05-2015

Երևանում շարունակվում է ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված է պրոֆեսիանալ թիմի կողմից և բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար: Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման կներկայցվի եզրափակիչ նիստում: Միաժամանակ ԵԿԲՏ երկրների ներկայացուցիչների մասնակցությոմբ զուգահեռ նիստեր են ընթանում "Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ և շարժունություն", "Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը և միջազգայնացմանը", "Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները և առաջնահերթությունները" և "Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանկից երկներում – "Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում" (RIQAA) ծրագրի արդյունքները" թեմաներով: Նախատեսված են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր