211652_close_icon
views-count2189 դիտում article-date 09:41 15-05-2015

Եվրոպայի Լիգա. «Դնեպրի» սենսացիոն հաղթանակը

Կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները և հայտնի դարձան այն երկու թիմերը, որոնք եզրափակիչում կպայքարեն հաղթողի կոչման համար: Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր «Սևիլիայի» և իտալական «Ֆիորենտինայի» միջև դիմակայությունը չարդարացրեց ակնկալիքները. իսպանական ակումբը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: Առաջին խաղում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելուց հետո իսպանացիները մրցակցին հաղթեցին նաև պատասխան խաղում՝ 2:0: «Սևիլիան» երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Եզրափակիչում Ունաի Էմերիի սաների մրցակիցը կլինի այս մրցաշարի՝ ամենախոշոր սենսացիայի հեղինակը՝ Դնեպրոպետրովսկի «Դնեպրը», որը կարողացավ հաղթահարել իտալական «Նապոլիի» արգելքը: Այս թիմերի դիմակայությունում բացահայտ ֆավորիտ էր համարվում «Նապոլին», նույնիսկ Իտալիայում առաջին խաղից հետո, որն ավարտվեց 1:1, քչերն էին կասկածում, որ պատասխան խաղում իտալացիները կհաղթեն «Դնեպրին»: Սակայն, ինչպես և առաջին խաղում, «Նապոլիի» ֆուտբոլիստները չիրացրեցին բազմաթիվ գոլային պահերը, իսկ ուկրաինացիների գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ. Աչքի ընկավ Սելեզնյովը, որն, ի դեպ, նաև Նեապոլում կայացած առաջին խաղում դարձավ «Դնեպրի» միակ գոլի հեղինակը: Ուկրաինական ակումբը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և դուրս եկավ եզրափակիչ: Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 27-ին՝ Վարշավայում: Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում «Դնեպր» (Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա) - «Նապոլի» (Նեապոլ, Իտալիա)՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 1:1) Սելեզնյով՝ 58 Ֆիորենտինա» (Ֆլորենցիա, Իտալիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 0:3) Կարլոս Բակա՝ 22, Դանիել Կարիսու՝, 27
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր