«Դնեպրի» հարձակվողը «Սևիլիայի» հետ խաղում կոտրել է քիթը և կորցրել գիտակցությունը. տեսանյութ
Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Սևիլիա»-«Դնեպր» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/28/54458/]խաղի[/url] (3:2) 90-րդ րոպեին ուկրաինական ակումբի հարձակվող Մատեուսը օդային պայքարում կոտրել է քիթը և քիչ անց կորցրել գիտակցությունը:
Ֆուտբոլիստին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո՝ նրան անմիջապես տեղափոխել են Վարշավայի հիվանդանոցներից մեկը:
«Դնեպրի» գլխավոր տնօրեն Անդրեյ Ստեցենկոն հայտնել է, որ ֆուտբոլիստը արդեն գիտակցության է եկել.
«Նրա տոմոգրաֆիկ հետազոտության կենթարկեն: Մատեուսը ջարդել է քիթը, սակայն կարծում եմ, որ ամենավտանգավորն արդեն ետևում է», ասել է Ստեցենկոն: