211652_close_icon
views-count1575 դիտում article-date 14:51 14-05-2015

Մեր առաջարկները մերժվում են. Ջեյմս Ուորլիք

Նախորդ տարի հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրված լարվածության աճը չափազանց մտահոգիչ էր և շարունակում է բացասականորեն ազդել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է Report-ը: Ամերիկացի համանախագահը կոչ է արել կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը: Նա նշել է, որ համանախագահները մի քանի առաջարկներ են արել կողմերին, որոնց միջոցով ստատուս-քվոն դեպի առավել լավ կողմը կթեքվեր՝ բարելավելով թափանցիկությունն ու բարձրացնելով անվտանգությունը, սակայն առաջարկները մերժվել են: «Կցանկանայինք նաև, որպեսզի կողմերն ընդունեին մարդկանց միջև շփման ծրագրերը, որոնք թույլ կտային հայկական և ադրբեջանական հասարակությունների միջև վստահություն կառուցել»,-ասել է Ուորլիքը: Հիշեցնենք, որ 21 տարի առաջ՝ 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրված արձանագրությամբ հրադադարը ուժի մեջ մտավ:

Նմանատիպ նյութեր