Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ. Ջեյմս Ուորլիք
Սոչիում մեկնարկող Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանը և Ադրբեջանն առաջինն են արձագանքել Ռուսաստանի Դաշնության կողմից հակամարտություններում հրադադարի ռեժիմի պահպանման կոչին:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Լավ լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանձն են առել պահպանել Օլիմպիադայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը»,-նշված է Ուորլիքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակսել են այցելությունը տարածաշրջան: Երեկ՝ փետրվարի 5-ին, նրանք ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: