Լարվածությունը հակամարտող կողմերից և ոչ մեկի շահերից չի բխում. Ջեյմս Ուորլիք
«Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է կենտրոնանան խաղաղության ուղիներ փնտրելու վրա: Շփման գծում լարվածությունը կողմերից ոչ մեկի շահերից չի բխում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիան հետ մղելու ընթացքում զոհվեց հայկական բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Վերջին օրերին հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունն աճել է: Հակառակորդն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը և տարբեր ուղղություններով կրակ արձակում: