ԼՂ հարցում ստատուս-քվոն անընդունելի է. Ջեյմս Ուորլիք
«Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերն ավելի մեծ քաղաքական ջանքեր ներդնեն»-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոորլիքը:
«ԼՂ հարցում ստատուս-քվոն անընդունելի է»,-նշել է Ուորլիքը:
Նախօրեին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մտադիր են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԼՂ հակամարտության հարցի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու: