211652_close_icon
views-count18513 դիտում article-date 22:35 12-05-2015

Ոչ սթափ վիճակում Lexus ու BMW X6 վարած վարորդներին չփրկեցին անգամ ռուսական համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներր, որոնց վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ, կամ իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, որոշներն էլ՝ ընդհանրապես չեն ունեցել մեքենան վարելու իրավունք: Վերջին ժամանակներս հանրության շրջանում տեղեկություններ էին տարածվում, թե իբրև ճանապարհային ոստիկանները ռուսական, վրացական, եվրոպական և այլ երկրների համարանիշներով ավտոմեքենաների վարորդներին չեն կանգնեցնում իրենց կատարած խախտումների համար և նրանք վարչական պատասխանատվության չեն ենթարկվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տեղեկություննեը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ միայն մեկ ամսում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար «գայի պլաշչադկաներ» են տեղափոխվել 5 տասնյակից ավելի մեքենաներ, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW X6 մակնիշի M 446 KY համարանիշի և Lexus մակնիշի A 526 CO համարանիշի ավտոմեքենաները , որոնց վարորդները եղել են ոչ սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ը վարել է Արա Հակոբյանը, BMW X6-ը՝ Դավիթ Եղոյանը: Նրանց նկատմամբ կազմվել է վարչական ակտ և տուգանվել են խոշոր չափի գումարով: ՃՈ ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որ չխախտեն երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում չվարեն տրանսորտային միջոցը, հակառակ դեպքում՝ օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ նրանց երկաթյա նժույգները անկախ հայկական, ռուսական, վրացական եվրոպական և «էլի ինչական» համարներով՝ հանգրվանելու են «գայի պլաշչադկաներում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր