27570 դիտում
21:46 24-01-2022
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Lexus-ն ու 2 Mercedes-ներ. մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, Lexus-ի վրայից համարանիշները հանել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Հրանտ Առաքելյանի վարած Lexus մակնիշի 80 QՕ 008 համարանիշի, Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 22-ամյա Արմեն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Տարոն Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանները, Lexus-ի վրայից համարանիշները հանել էին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց