Նեպալում 1 միլիոն երեխա ընդհատել է ուսումը. ՄԱԿ
Նեպալում ավերիչ երկրաշարժի հետեւանքով փլուզված եւ վնասված դպրոցների ավելի քան 950 հազար աշակերտներ չեն շարունակում ուսումը: Երկրում ոչնչացվել է 24 հազար դասասենյակ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում ասվում է, որ երկրաշարժից չտուժած դպրոցներում դասերը կվերսկսվեն մայիսի 15-ից:
ՄԱԿ-ի մասնագետները մտավախություն ունեն, որ վերջին տարիներին Նեպալի կրթական համակարգի հաջողությունները չեն ամրապնդվի:
1990 թվականից կրթություն ստացած նեպալցիների տոկոսը 64-ից դարձել է 95: Այժմ ցուցանիշը կտրուկ կնվազի: