Նեպալում 1 միլիոն երեխա հրատապ օգնության կարիք ունի. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով գրեթե 1 միլիոն երեխա հրատապ օգնության կարիք ունի: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների խոսքով՝ Նեպալում խմելու ջրի եւ սննդամթերքի խիստ պակաս կա: Չեն գործում հեռաղահորդակցության համակարգերը, էլեկտրամատակարարում չկա:
Հարյուր հազարավոր մարդիկ, նոր ցնցումներից զգուշանալով, գիշերում են փողոցներում: Այդպիսի պայմաններում առավել խոցելի են երեխաները:
Նշենք, որ հարեւան Հնդկաստանը եւ Չինաստանն արդեն հումանիտար օգնություն են ուղարկել Նեպալ: