Գերմանիայում բարձրագույն ուսումը անվճար է դարձել
Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել: Նոր՝ 2014-15 ուստարվանից այդ երկրի բոլոր ԲՈՒՀ-երում ուսումն անվճար կլինի, հաղորդում է Times-ը:
Ներքին Սաքսոնիան Դաշնային 7 հողերից վերջինն է, որը 2013 թվականի դեկտեմբերին հայտարարեց ուսման վարձերի չեղարկելու մասին: Իսկ Համբուրգում գիտական հարցերով հանձնաժողովի սենատոր Դորոթեա Շտապելֆելդտը վճարովի կրթությունը համարել է «սոցիալական անարդարություն»: