Հարավային Կորեայի իշխանությունները լրջորեն մտահոգված են հյուսիսկորեական նոր բալիստիկ հրթիռի փորձարկումներով
Հարավային Կորեայի իշխանությունները լրջորեն մտահոգված են հյուսիսկորեական նոր բալիստիկ հրթիռի փորձարկումներով, որը բաց է թողնվելու սուզանավից: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Հարավային Կորեայի ՊՆ մամուլի քարտուղարը կոչ է արել Փհենյանին դադարեցնել փորձարկումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել Կորեական թերակղզում և ընդհանուր առմամբ՝ Հյուսիս-Արևելյան Ասիայում իրավիճակի ապակայունացումից:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև նշել է, որ հյուսիսկորեական նավակները սպառնալիքի դեպքում կզավթվեն Հարավային Կորեայի սուզանավերի կողմից: