211652_close_icon
views-count781 դիտում article-date 16:17 15-06-2023

Արևմուտքն ազգայնականների օգնությամբ ցանկանում է փոփոխել Բելառուսի իշխանությունը․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն հայտարարել է, թե Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայում պատրաստություն անցնող ազգայնական խմբավորումների օգնությամբ տապալել իշխանությունն իր երկրում:

Այդ մասին Լուկաշենկոն ասել է Մինսկում մի շարք օտարերկրացի դիվանագետների հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ:

«Ուկրաինայում ակտիվորեն վերապատրաստում են անցնում բոլոր տեսակի սրիկաներից կազմված ազգայնական խմբավորումները: Արևմուտքը չի էլ թաքցնում, որ մտադիր է նրանց օգնությամբ զինված եղանակով տապալել Բելառուսի իշխանությունը», - նշել է Լուկաշենկոն:

Նրա պնդմամբ, այսօր Արևմուտքը նաև քայքայում է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ստեղծված եվրոպական անվտանգության համակարգը:

«Մենք պատրաստ ենք համագործակցության շուրջ երկխոսություն վարել ցանկացած երկրի հետ, որը հարգում է Բելառուսի անկախությունը, ինքնիշխանությունը և բելառուս ժողովրդի ընտրությունը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նմանատիպ նյութեր