Ֆրանսուա Օլանդը Կուբայում է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Կուբա, որտեղ հանդիպում կանցկացնի Կուբայի իր գործընկերոջ՝ Ռաուլ Կաստրոյի հետ:
«Ֆրանսիացիները կլինեն առաջին եվրոպական ազգը և Եվրպայի առաջին պետությունը, որ կկարողանան ասել կուբացիներին, որ մենք նրանց կողքին կլինենք աշխարհին՝ Կուբայի ներկայանալու պահին»,-մեջբերում է Reuters-ը Ֆրանսիայի նախագահի խոսքը:
Նշենք, որ Օլանդը վերջին տարիների առաջին եվրոպացի առաջնորդն է, ինչպես նաև վերջին 100 տարվա առաջին քաղաքական գործիչը, ով պաշտոնական այց է կատարել Կուբա: