Գիտնականները շների կյանքը երկարեցնելու միջոց են գտել
                        Ամերկացի գիտնականների նոր հետազոտությունը կօգնի երկարեցնել շների կյանքը: Նրանք պարզել են, որ օրգանների փոխպատվաստման ժամանակ օգտագործվող դեղամիջոցը դանդաղեցնում է շների ծերացման գործընթացը: 
«Րապամիցին» դեղանյութը արդեն բարերար ազդեցություն  է ունեցել մկների վրա: Իսկ շներից մեկի վրա արված փորձարկումը ցույց է տվել, որ ի տարբերություն մեկ այլ հասակակցի` կենդանին ավելի երիտասարդ տեսք ունի: Գիտնականների հաշվարկով` նա մի քանի տարի շատ կապրի: 
Դեղամիջոցի օգտագործումը կկանխի նաեւ չորքոտանիների օրգանիզմում քաղցկեղի առաջացումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

