Մյունխենում նացիզմի թանգարան է բացվել
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Մյունխենում բացվել է նացիոնալ-սոցիալիզմի պատմությանը նվիրված փաստագրական կենտրոն:
Կենտրոնի բացումը երկար ժամանակ հետաձգվում էր, և չնայած դրան, ֆաշիզմին նվիրված թանգարանը, այնուամենայնիվ, բացվեց Գերմանիայի դաշնության մշակույթի նախարարի ներկայությամբ՝ նացիստական կուսակցության Մյունխենում գտնվող նախկին կենտրոնական գրասենյակի տեղում:
Մշտական ցուցադրությունը, որը տեղակայված է 4 հարկում, անգլերեն և գերմաներեն գրություններով ներկայացնում է այդ ժամանակաշրջանին վերաբերող ֆոտո և տեսանյութեր` ռազմական շքերթներից մինչև քաղաքների ավերումը և ռմբակոծությունները: