Եվրոպայի միասնականությունը դարձավ Նացիզմի հանցագործությունների պատասխանը. Մարտին Շուլց
Եվրոպայի միասնականությունը դարձավ նացիզմի հանցագործությունների, Օսվենցիմի և Բուխենվալդի պատասխանը: Ապրիլի 12-ին ելույթ ունենալով Վեյմարի տոնակատարությունների ժամանակ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Ինչպես հայտնում է «korrespondent.net»-ը, տոնակատարությունները նվիրված էին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարից կալանավորների ազատ արձակման 70-ամյակին:
««Դա չի կրկնվի» երդումը և նացիզմը վերապրած մարդկանց հավատը առ այն, որ կարելի է ավելի լավ աշխարհ կառուցել, «մեզ համար պետք է էթիկական ուղեցույց լինեն այսօր և բոլոր ժամանակներում», - ասել է Եվրախորհրդարանի նախագահը` հստակեցնելով, որ միացյալ Եվրոպան հիմնվում է հիմնական արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և մարդու անքակտելի իրավունքների վրա: