Ուկրաինայում նացիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշ կդառնա կարմիր կակաչը. Յացենյուկ
                        Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր երկրում, ինչպես Եվրոպայում, նացիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշ կդառնա կարմիր կակաչը` նշելով, որ հրաժարվում է սովետական ժապավեններից: 
Բացի դրանից, ընդգծել է, որ առանց Ոկրաինայի Հայրենական մեծ պատերազմում ոչ մի հաղթանակ չէր գրանցվի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել հանրագիտարան և պատմություն կարդալ: 
Նշվում է, որ 210թ-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանն այնուամենայնիվ կհաղթեր Հայրենական մեծ պատերազմում, եթե նույնիսկ Ուկրաինան Սովետական միության կազմում չլիներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

