Ավստրիայում ձերբակալել են նացիզմի գաղափարախոսությամբ տարված Հիտլերի 25-ամյա նմանակին
Ավստրիայում իրավապահները ձերբակալել են 25-ամյա մի տղամարդու, ում և մեղադրել են Ադոլֆ Հիտլերին նմանակելու և նացիզմը տարածելու մեջ, հայտնում է BBC-ն։
Տղամարդը, ով ներկայացել էր որպես Հերալդ Հիտլեր. Լուսանկարվում էր Հիտլերի հայրենի քաղաքի՝ Բրաունաու-ամ-Իննի նրա հայրական տան մոտ։
Տեղի ոստիկանությունը նշել է, որ տղամարդու գործողություններն ամենևին էլ կատակի չի կարելի համարել և ոչ էլ դերասանական խաղ, քանի որ նա բավականին լուրջ է վերաբերվում «իր գործունեությանը»։
Նշենք, որ Ավստրիայում նացիզմի գաղափարախոսությունը տարածելը քրեորեն պատժելի է։