4060 դիտում
08:43 07-06-2014
Հայկական դելիկատեսը՝ 100 գրամ ծիրանը 682 դրամ․ ՉԻ
«Չորրոչդ իշխանություն» թերթը գրում է․ «Բազմիցս խոսվել է, որ կարկտահարության արդյունքում այս տարի զրկվելու ենք ծիրանի բերքից: Այժմ արդեն հստակ է, որ հայկական խորհրդանիշ համարվող ծիրանն իրականում ոսկու գին ունի: Այսպես, օրինակ, «Երևան-Սիթի» և «Կրպակ» սուպերմարկետների ցանցում մեկ կգ ծիրան կարելի է գնել համապատասխանաբար 2600 և 2700 դրամով: «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն էլ որոշել է ծիրանի թանկ գնով միանգամից չզարմացնել հաճախորդներին և 100 գրամ ծիրանի համար սահմանել է 682 դրամ: Սրանով, սակայն, չի փոխվում իրականությունը մեկ կգ ծիրանը կարելի է «ՍԱՍ»-ից գնել 6820 դրամով:
«Մոսկվիչկա» սուպերմարկետն էլ ներկայանում է ծիրանի տեսակների բազմազանությամբ՝ նույնքան բազմազան գնով: 8150 դրամ արժե, ինչպես ժողովրդի լեզվով ընդունված է անվանել՝ «մեղրի» համով ծիրանը, 3150 դրամ՝ «Արջանաբադ» տեսակինը, իսկ 3500 դրամով էլ կարելի է գնել սովորական ծիրան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2497 դիտում
15:55 15-10-2021
Հայտնաբերվել են 338․5 գրամ «մեթամֆետամին» և 10․6 գրամ «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ