211652_close_icon

Հաշմանդամություն ունեցող մարդիկ առաջին անգամ մասնակցեցին կարատեի բաց առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3870 դիտում article-date 16:05 10-05-2015
Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Jka Armenia-ի և Շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի համատեղ կազմակերպած պատանիների, երիտասարդների և մեծահասակների կարատեի 3-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին 500-ից ավելի մարզիկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Առաջնության գլխավոր մրցավարն էր Վահագն Վարդանյանը: Բաց առաջնությանը առաջին անգամ մասնակցել են նաև «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծում ընդգրկված ՀՀ ՏԿԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցները, որոնց մարզում են ՀՀ ճապոնական կարատեի ասոցիացիայի հատուկ վերապատրաստում ունեցող մարզիչները: «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը մեկնարկել է երկու ամիս առաջ։ Նախագծին մասնակցում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր հնարավորություն են ստացել զբաղվել մարտարվեստով, տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+

Նմանատիպ նյութեր