Լիբերիայում այլեւս «Էբոլա» չկա. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբերիայում «Էբոլա» վիրուս այլեւս չկա: Վերջին 42 օրում երկրում վարակվածության դեպքեր չեն գրանցվել: Այդպիսի ժամկետ էր սահմանվել, քանի որ հիվանդության ախտանիշները երեւում են վարակվելուց 21 օր անց:
Վերջին անգամ վիրուսի հետեւանքով Լիբերիայում մահ էր գրանցվել մարտի 27-ին: Հարեւան Գվինեայում եւ Սյերա-Լեոնեում «Էբոլա»-ի դեմ պայքարը շարունակվում է: