Օլանդը Քեմերոնի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել բրիտանական վարչապետի հանրաքվե անցկացնելու մտադրության վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վերընտրված վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հեռախոսով քննարկել է Եվրամիությունում թագավորության անդամակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Օլանդը խոսել է՝ գտնվելով ֆրանսիական Սեն-Մարտեն կղզում, որտեղից նա սկսել է իր այցը Կարիբյան ավազանի տարածաշրջան:
Ֆրանսիայի նախագահը իր տեսակետներն է արտահայտել ԵՄ-ին Միացյալ Թագավորության հետագա անդամակցության մասին հանրաքվե անցկացնելու բրիտանական վարչապետի մտադրության վերաբերյալ: