Հանրահայտ ֆուտբոլիստին ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել
Եգիպտոսի իշխանությունների եգիպտական ֆուտբոլի նախկին աստղ Մուհամեդ Աբուտրիկային մեղադրել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը աջակցելու եւ ֆինանսավորելու մեջ:
Ոստիկանությունն արդեն բռնագրավել է Աբուտրիկայի բոլոր բիզնես-ակտիվները: Ֆուտբոլիստը գործարարությամբ էր զբաղվում 2013 թվականից՝ մարզական կարիերան ավարտելուց հետո: 2012թ. Եգիպտոսի նախագահական ընտրություններում Աբուտրիկան աջակցեց «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամեդ Մուրսիին, որն էլ հաղթեց ընտրություններում:
2013թ. հուլիսին զինվորականները Եգիպտոսի ներկայիս ղեկավար Աբդել Ֆատահ աս-Սիսիի գլխավորությամբ Մուրսիին զրկեցին իշխանությունից, իսկ դեկտեմբերին «Մուսուլման եղբայրները» հայտարարվեց ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունն արգելվեց:
Սակայն Աբուտրիկան մտադիր չէ հեռանալ երկրից, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կարողությունները զոհաբերել, բայց կշարունակի պայքարել ի շահ երկրի:
Աբուտրիկան համարվում է եգիպտական ֆուտբոլի ամենաճանաչված ու տիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը: Եգիպտոսի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է Աֆրիկայի չեմպիոն, հինգ անգամ ճանաչվել է Եգիպտոսի լավագույն ֆուտբոլիստ: 2006թ. աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուն է: