2388 դիտում
12:06 25-05-2017
Մանչեսթրի ահաբեկչության կասկածյալ մահապարտ-ահաբեկչի եղբայրն իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին. ԶԼՄ-ներ
Մանչեսթրի մարզադաշտում օրեր առաջ Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ կատարված ահաբեկչության կասկածյալ Սալման Աբեդիի կրտսեր եղբորը հայտնի է եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն նա չի իմացել, թե որտեղ և երբ է կատարվելու ահաբեկչությունը։ Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբիայի հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դաղդուղին։
Վերջինիս խոսքով՝ եղբայրը՝ Հաշիմը, այդ մասին պատմել է հարցաքննության ժամանակ։ Բացի այդ. Նա խոստովանել է, որ գիտի, թե ինչպես է պատրաստվել պայթուցիկ սարքը և ինքն էլ աջակցել է եղբորն այդ հարցում։
Հեռուստալիքի փոխանցմամբ՝ եղբայրները ահաբեկչությունից կես ժամ առաջ Սալմանը փորձել է հեռախոսակապ հաստատել Հաշիմի և իրենց մոր հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» կազմակերպությունը։
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
16:10 14-11-2014
Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի գործողությունից վիրավորվել են 3 վրացի զինծառայողներ
1333 դիտում
13:16 17-08-2015
Իրաքում մահապարտ-ահաբեկչի զոհ են դարձել զինծառայողներ
Այս բաժնից
826 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել