Լեդի Գագան հոր հետ լուսանկար է հրապարակել
Երկրպագուներն իրենց սիրելի Լեդի Գագային հնարավորություն են ունեցել տեսնելու նրա հոր` Ջոզեֆ Ջերմանոթթի հետ, երբ նրանք դուրս են եկել խանութից: Չնայած հոր խիստ տեսքին, այնուամենայնիվ, սկանդալային երգչուհու եւ նրա նմանությունը նկատելի է եղել:
Գագան, հրապարակելով լուսանկարն Instagram-ի իր էջում, գրել է. «Պապայի աղջիկը»: Գագան այն եզակի կատարողներից է, որը մշտապես կապ է պահպանում ընտանիքի հետ: Երգչուհին նաեւ ցանկանում է իր նոր բնակարանը գնել ծնողների տանը որքան հնարավոր է մոտիկ: