Լեդի Գագան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել
Գագան Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման սելֆի է հրապարակել` հերթական անգամ փաստելով, որ առանց դիմահարդարման ավելի գեղեցիկ է: Երկրպագուները գնահատել են նրա նուրբ գեղեցկությունը:
Լեդի Գագան այն աստղերից է, որի պարագայում դիմահարդարումը ոչ թե գեղեցկացնում է, այլ ավելի շուտ՝ փչացնում նրա տեսքը: 29-ամյա երգչուհին մարդկանց աչքին եւ բեմերում նախընտրում է երեւալ դիմահարդարման բոլոր հնարավորություններով: