Իրանում ցուցարարները հյուրանոց են այրել
Մի քանի հազար մարդ բղոքի ցույց է անցկարցել Իրանի Մահաբադ քաղաքում այ բանից հետո, երբ քաղաքի հյուրանոցներից մեկի 4-րդ հարկի պատշգամբից իրեն բռնաբարել ցանկացող մի տղամարդուց ազատվելու համար ցած է նետել հյուրանոցի 25-ամյա հավաքարար կինը:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Մահաբադի քաղաքապետ Ջաֆար Քաթանին հաստատել է 25-ամյա կնոջը բռնաբարելու փորձի մասին տեղեկությունը: Պարզվել է նաև, որ տղամարդը հյուրանոցի տիրոջը նման ծառայությունների դիմաց խոստացել է հյուրանոցը 5-աստղանի դարձնել:
Կասկածյալը ձերբակալվել է, իսկ որոշ ժամանակ անց հյուրանոցն այրել են: