Նիգերիայում ցուցարարները եկեղեցիներ են այրել
                        Նիգերիայի կենտրոնական մզկիթներից մեկի մոտ հավաքված  մահմեդական ցուցարարների հանդեպ ոստիկանությունը ստիպված արցունքաբեր գազ է կիրառել: 
Ցուցարարները երեք մզկիթ են այրել: Անկարգությունները սկսվել էին նախօրեին՝ Զինդեր քաղաքում: Բողոքի ակցիաների պատճառը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի նոր համարում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է: Ցուցարարները նաեւ այրեն են ֆրանսիական մշակույթի կենտրոնը: 
Բախումների հետեւանքով 4 մարդ մահացել է, եւս 45-ը վնասվածքներ են ստացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

