Բոսնիայում ցուցարարները այրել են նախագահական պալատը. տեսանյութ
Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում հազարավոր ցուցարարներ կրակով շշեր են նետել նախագահական պալատի վրա: Ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը հաջողվել է ետ մղել նրանց, և այդ ժամանակ ցուցարարները հարձակվել են կառավարական շենքի վրա, հայտնում է Lenta.ru-ն:
Մի խումբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումներ է տեղի ունեցել:
Նախագահական պալատում մի քանի ժամ մոլեգնող հրդեհի հետևանքով տուժել են 10-նյակ մարդիկ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի տնտեսական միջոցների բարելավում:
Երկրի նախագահ Յիվկո Բուդիմիրը կոչով դիմել է բնակչությանը դադարեցնել անկարգությունները: