Կանադայի խորհրդարանն ընդլայնել է հատուկ ծառայությունների լիազորությունները
Կանադայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը հավելյալ արտոնություններ է տալիս երկրի հատուկ ծառայություններին ահաբեկչության դեմ պայքարում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Բացի այդ, նոր օրենքով Կանադայի անվտանգության և հետախուզության ուժերի համար կդյուրացվի առանց մեղադրանքներ ներկայացնելու կասկածվող անձին ձերբակալելու գործընթացը:
Փաստաթուղթը խորհրդարանին էր ներկայացվել 2014 թվականի հոկտեմբերին Օտտավայի կենտրոնում զինված իսլամիստի կողմից իրականացված ահաբեկչությունից հետո: