211652_close_icon

Իրանը նավթի ողջամիտ և ընդունելի գին է համարում 70-75 դոլարը

views-count1169 դիտում article-date 16:34 07-05-2015
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեի կարծիքով՝ 1 բարել «սև ոսկու» ողջամիտ գինը պետք է տատանվի 70-75 ԱՄՆ դոլարի սահմաններում: «Մենք հստակ ազդանշան ենք ուղարկում ՕՊԵԿ-ին նավթի արդյունահանման մեր ծրագրերի մասին: Իսկ մեզհամար նավթի վաճառքի հիմնական շուկա է համարվում Ասիան, որից հետո գալիս է Եվրոպան»,-մեջբերում է Bloomberg պարբերականը Զանգանեի խոսքը: Իրանցի նախարարը նշել է, որ իր երկիրը կսկսի նավթ արդյունահանել միջազգային պատժամիջոցների չեղարկումից 10 օր անց: Ըստ նրա կանխատեսման՝ Իրանում նավթի արդյունահանման ծավալները մինչև հաջորդ տարի կավելացվեն օրական մինչև 4 մլն բարելի:

Նմանատիպ նյութեր