ՀՀ առաքելական եկեղեցին ընդունելի է համարում Մեծ պահքի միայն առաջին և վերջին շաբաթում Պահք պահելը` ինչ-ինչ պատճառներով
Qahana.am կայքում Տեր Եսայի քահանա Արթենյանը, պատասխանելով ընթերցողի հարցին, թե արդյո՞ք ընդունելի է պահել Մեծ պահքի առաջին և վերջին շաբաթը, նշել է, որ ընդունելի է, եթե կան հիմնավոր պատճառներ պահքն ամբողջությամբ չպահելու համար:
«Օրինակ՝ ֆիզիկական տկարության, հիվանդության դեպքում, երբ անձը չի կարող պահքի ամբողջ ընթացքը պահել, ապա կարող է առաջին և վերջին շաբաթը պահք պահել: Իսկ եթե ոչ մի խանգարող հանգամանք չկա, ապա ճիշտ է ամբողջությամբ պահելը»,-ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: