Քուվեյթը ռեկորդային գին է առաջարկել նավթի համար
Նավթի արտահանման երկրների կազմակերպության անդամ ևս մի երկիր՝ Քուվեյթը, նավթի ռեկորդային գին է առաջարկել
Ասիայի սպառողների համար, գրում է BloomBerg պարբերականը:
«Քուվեյթ Փեթրոլիում Քորփորեյշն» ազգային ընկերությունը հաջորդ ամսվա համար ասիացի սպառողներին տարածաշրջանային մակարդակով 3,95 ԱՄՆ դոլարով պակասեցրել է նավթի գինը 1 բարելի համար: Սա 2008 թվականից մինչ այսօր ամենամեծ զեղչն է, որն արել է ընկերությունը:
Ավելի վաղ նավթի գնի նվազեցման մասին հայտարարել էին Սաուդյան Արաբիան և Իրաքը:
Մերձավոր Արևելքի նավթ արտահանող երկրները Լատինական Ամերիկայի, Հյուսիսային Աֆրիկայի և Ռուսաստանի հետ մրցակցության մեծ պայմաններում մեկը մյուսի հետևից իջեցնում են: