Իրաքում «Իսլամական պետության» հրամանատարների համար 5-աստղանի հյուրանոց է բացվել
Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 5-աստղանի հյուրանոց է բացել, որը կսպասարկի ԻՊ հրամանատարներին, հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Ninawa International Hotel-ը բացվել էր անցյալ տարի, սակայն ահաբեկիչների ձեռքն անցնելուց հետո այն վերանվանվել է Waritheen (թարգմանաբար նշանակում է հետնորդներ):
Ունի 11 հարկ, 262 համար, թենիսի հրապարակներ, լողավազան, ընդունարան՝ մարմարե հատակով, այգիներ՝ Տիգրիս գետը նայող տեսարանով: