Նիդերլանդներն ու Բելգիան կմիանան Իրաքում «Իսլամական պետության» դեմ գործողություններին
Նիդերլանդների ու Բելգիայի իշխանությունները խոստացել են մասնակցել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ գործողությանը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն:
Երկու եկրները պլանավորում են 6-ական F-16 կործանիչով աջակցել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որոնք արդեն իսկ պատերազմում են «Իսլամական պետության» դեմ: Ինքնաթիռները բազավորվելու են Հորդանանում: Բելգիան նաև կուղարկի 120 հոգանոց սպասարկու անձնակազմ, իսկ Նիդերալները դրա համար կձևավորի 250 հոգանոց խումբ:
Բացի այդ, հոլանդացիներն Իրաք կուղարկեն 130 ռազմական հրահանգիչի: Ո՛չ Բելգիան, ո՛չ էլ Նիդերլանդները դեռ պատրաստ չեն մասնակցել Սիրիայի տարածքում ավիահարվածներին, քանի որ այդ գործողություները հավանության չեն արժանացել միջազգային հանրության կողմից: