Ֆրանսիան Իրաքում առաջին ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան Իրաքում առաջին ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Օլանդը մանրամասնել է, որ իրենց Rafale կործանիչները Իրաքի ահաբեկիչների հյուսիս-արևելքում ընկած օբյեկտներին առաջին հարվածը հասցրել են այսօր առավոտյան՝ ժամը 09.40-ին:
Հաղորդվում է, որ թիրախը խոցվել և ամբողջովին ոչնչացվել է: Օլանդը հայտարարել է, որ իրենք մտադիր են առաջիակ օրերին շարունակել ավիահարվածները: