Իտալիայում զբոսաշրջիկները սելֆի անելու արդյունքում կոտրել են Հերկուլեսի արձանը
Իտալիայի Կրեմոնա քաղաքի ոստիկանությունը զբաղվում է մի գործի հետաքննությամբ, որի գործող անձինք երկու զբոսաշրջիկներ են։ Նրանք սելֆի անելու փորձի արդյունքում վնասել են Հերկուլեսի անգին արձանը։
Ինչպես տեղեկացնում է «russian.rt.com»-ը, գիշերը զբոսաշրջիկները բարձրացել էին արձանի վրա՝ համատեղ լուսանկար անելու և, պատահաբար, կոտրել են մարմարե թագից մի կտոր։
Նշվում է, որ հուշարձանը այդ փոքրիկ զբոսաշրջային քաղաքի խորհրդանիշն է։
Մասնագետները գնահատում են հասցված վնասի չափը։