Անջելինա Ջոլին ծնկի է իջել` երկրպագուհու հետ «սելֆի» անելու համար. տեսանյութ
Դերասանուհի Անջելինա Ջոլին Նյու Յորքում The Daily Show հաղորդաշարի հերոսուհին է դարձել: Մինչ ստուդիա մտնելը նա ժամանակ է հատկացրել իր երկրպագուներին, որոնք նրան սպասում էին շենքի մուտքում: Դերասանուհին լուսանկարվել է եւ ստորագրություններ տվել:
Իսկ երբ երկրպագուհիներից մեկը վատ է զգացել եւ նստել գետնին, Ջոլին մոտեցել է նրան եւ համաձայնվել «սելֆի» անել: Չնայած էլեգանտ հագուկապին, Ջոլին ծնկի է իջել ասֆալտի վրա եւ իրականացրել երկրպագուհու խնդրանքը: