211652_close_icon

Ֆրանսիայում զբոսաշրջիկները «սելֆի» են անում այն տպագրատան ֆոնին, որտեղ ոչնչացվել էին իսլամիստ-ահաբեկիչները

views-count1412 դիտում article-date 17:46 14-01-2015
Փարիզ եկած զբոսաշրջիկները «սելֆի» են անում այն տպագրատան ֆոնին, որտեղ օրեր առաջ Ֆրանսիայի ուժանինները ոչնչացրել էին Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատանն ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվող Սայիդ եւ Շերիֆ Կուաշի եղբայրներին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Պարբերականը գրում է, որ տպագրատունը «զբոսաշրջային սեւ համբավ ունեցող» վայր է դարձել եւ «տհաճ հիացմունք» է առաջացնում: Զբոսաշրջիկներն անգամ երեխաների հետ են լուսանկարվում: Նրանք լուսանկարները հրապարակում են սոցիալական ցանցերում եւ գրում. «Ես եղել եմ այստեղ: Այս վայրը կարճ ժամանակ անց պատմական նշանակություն կունենա»:

Նմանատիպ նյութեր