211652_close_icon
views-count1109 դիտում article-date 17:22 05-05-2015

Մեկնարկել են միջբուհական մարզական խաղերը

Մայիսի 5-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցում շախմատի մրցաշարով մեկնարկել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվում են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Խաղերին մասնակցում են 14 բուհի ուսանողներ։ «Միջբուհական մարզական խաղեր 2015»-ը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Մարզական խաղերն անցկացվում են ՀՀ ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում և նպատակ ունեն զարգացնել մի շարք սպորտային ձևեր, ամրապնդել ուսանողների ֆիզիկական կարողություններն և առողջությունը, ինչպես նաև նպաստել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերում մարզական ակումբների ստեղծմանը։ Նշենք, որ այսօր շախմատի մրցումներում առաջին հորիզոնականը գրավել է Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Ռոբերտ Աղասարյանը, 2-րդ հորիզոնականում է Մեհրաբյանի անվ. բժշկական համալսարանը ներկայացնող Րաֆֆի Ղազարյանը, 3-րդ մրցանակային տեղում է Երևանի Մովսես Խորենացու անվ. Համալսարանի ուսանող Աղվան Մկոյանը։

Նմանատիպ նյութեր